Բոլիվիայի ոստիկանությունը փետրվարի 9-ին հայտնաբերել է աղջկա մարմինը, որի ստամոքսում կոկաինով լի 104 պատիճ է եղել: Այս մասին հայտնում է այդ երկրի հանցավորության դեմ պայքարի հատուկ ուժերի ստորաբաժանումը:
Բժիշկների կարծիքով՝ 14-16 տարեկան աղջկա մահվան պատճառ կարող է լինել գերդոզավորումը՝ պատիճներից մեկի բացվելու հետեւանքով:
ATB հեռեւստաալիքը հայտնում է, որ աղջկան հայտնաբերել են Օրուրո դեպարտամենտում, գետի մեջ, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Բոլիվիան կոկաինի խոշորագույն արտադրող երկրներից է համարվում: Այդ երկրում տարվա սկզբից արդեն մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել: 2014-ին Բոլիվիայի իշխանություններն առգրավել են 22 տոննա կոկաին:



























