Տաջիկստանի հարավում տեղի բնակիչներից մեկի ավտոմեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է թմրանյութերի խոշոր քանակ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Թմրավաճառին ձերբակալել են հատուկ գործողության արդյունքում Դուշանբեից 175 կմ հարավ-արեւելք գտնվող Վոս բնակավայրում։

 «Նիվա» մակնիշի մեքենայի բեռնախցիկի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մի քանի պարկ թմրանյութ։ Փորձաքննությունը ապացուցել է պարկերում 1.95 կգ  հերոին եւ 84.05 կգ օփիում տեսակի թմրանյութերի առկայությունը»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Մեքենայի վարորդը ձերբակալվել է։