ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում տղամարդուն երկու տարվա ազատազրկման են դատապարտել 5 կատվի սպանության համար, գրում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ կենդանիները պատկանում էին նրա հարսնացուին։ 

Թիմոթի Օլշրֆսկին ի սկզբանե մեղադրվում էր 7 կատվի սպանության համար, գրում է Gazeta-ն։

Նախկինում ԱՄՆ-ում մեղադրանք էր ներկայացվել ամերիկացի դերասան Դմիտրի Դյաչենկոյին նախկին ընկերուհու ճագարի սպանության եւ նրա հասցեին ուղղված սպառնալիքների համար։