Մերձմոսկովյան շրջանում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել։ Ըստ տարբեր տվյալների՝ վթարի են ենթարկվել 30-78 ավտոմեքենա։  Ինչպես գրում է Lifenews-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրները, վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը։ Տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են ՃՈ աշխատակիցները։

Նախօրեին ՌԴ Պետավտոտեսչությունը վարորդներին զգուշացրել էր վատ եղանակային պայմանների պատճառով սպասվող մերկասառույցի եւ դժվարանցանելի ճանապարհների առկայության մասին։