«Հասարակ մարդու կուսակցությունը» (AAP) մեծ առավելությամբ հաղթանակ է տարել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի օրենսդիր ժողովի ընտրություններում։ Այս մասին վկայում են երեքշաբթի Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրապարած տվյալները։
Նյու Դելիի գլխավոր նախարարի պաշտոնը նորից կարող է զբաղեցնել Արվինդ Քեջրիվալը։ 2013թ. դեկտեմբերին AAP-ն արդեն հաղթանակ էր տարել Հնդկաստանի մայրաքաղաքի ընտրություններում, սակայն այդ ժամանակ Քեջրիվալի գլխավորությամբ ձեւավորված կառավարությունը 49 օր անց հրաժարական էր տվել։ Իսկ Դելին մինչեւ նոր գլխավոր նախարարի պաշտոնակալումը գտնվում է երկրի նախագահի անմիջական ղեկավարության տակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն ընտրական հանձնաժողովի տվյալների՝ AAP-ի օգտին քվեարկել է ընտրողների 54.1 տոկոսը։ Իշխող Հնդկական ազգային կուսակցությունը հավաքել է ձայների 32.8 տոկոսը։ Իսկ ամենահին քաղաքական կուսակցությունը՝ Հնդկաստանի ազգային կոնգրեսը, հավաքել է ընդամենը ընտրողների ձայների 9 տոկոսը։





























