Սիրիան ի սկզբանե կայացրել է ահաբեկչության դեմ պայքարելու եւ համազգային մակարդակով երկխոսության հասնելու որոշում, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով անգլիական BBC-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի տված հարցազրույցը:
Ըստ Ասադի, Սիրիան չի կարող կոալիցիայի մեջ գտնվել երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկիչներին: «Մեզ համար կարեւոր է անկախ մնալ, մենք չենք ցանկանում վերածվել խամաճիկների եւ գործել մեր շահերի դեմ»,-նշել է Ալ-Ասադը:
Նախագահը հայտարարել է, որ «Իսլամական Պետության», ինչպես նաեւ «Ալ-Կաիդայի» հետ կապված այլ կազմակերպությունների, գաղափարական հիմքը վահաբականությունն է, որին աջակցում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը, եւ թագավորության բնակչությունը նույնպես հակված է այս գաղափարախոսությունը ընդունելուն:



























