Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը կանգնել է ֆրանսիական Լիլ քաղաքի դատարանի առջեւ: Ոչ վաղ անցյալում ազդեցիկ ֆրանսիացի տնտեսագետը եւ քաղաքական գործիչը կավատության մեջ մեղադրվող 14 անձանցից մեկն է:
Սթրոս-Կաննը հրաժարվել է ճանաչել իրեն ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը զոհ է:
«Ես չեմ կատարել ոչ հանցագործություն, ոչ իրավախախտում»,- նշել է Սթրոս-Կանը՝ բաց դատավարության ժամանակ դատավորների կողմից ընթերցված նամակում: ԱՄՀ նախկին ղեկավարը նաեւ հավելել է, որ արդյունքում ինքը կորցրել է ժամանակ, գումար, եւ միգուցե հեղինակություն:
«Կարլթոն» հյուրանոցի գործով լսումները սկսվել են անցյալ երկուշաբթի: Բացի Սթրոս-Կանից, այս գործով անցնող 14 մարդկանց թվում են հյուրանոցի տերը, մի շարք առաջատար կառավարիչներ, փաստաբաններ, ինչպես նաեւ որոշ խոշոր գործարարներ: Մեղադրյալների թվում է նաեւ ոստիկանության սպան, ով նախկինում պատասխանատու էր Նոր վարչության անվտանգության համար, իսկ այժմ մեղադրվում է ապօրինի մարմնավաճառությանը աջակցելու մեջ:





























