Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է «Ուկրաինայի նախագահի՝ Վիտալի Յարեմային Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից ազատելու որոշմանը համաձայնություն տալու մասին» որոշումը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այս որոշմանը կողմ են քվեարկել նիստին գրանցված 373 պատգամավորներից 291-ը: Ամբողջ կազմով չի քվեարկել «Ընդդիմադիր բլոկ» կուսակցության խմբակցությունը:

Հիշեցնենք, որ Գերագույն Ռադան 2014թ. հունիսի 19-ին կողմ էր քվեարկել երկրի նախագահի՝ Յարեմային Ուկրաինայի գլխավոր դատախազ նշանակելու առաջարկին: