Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում զգալի տեղումների հետեւանքով վերջին օրերին ավելի քան 6 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է Straits Times թերթի էլեկտրոնային տարբերակը:
Առավել տուժած շրջանների բնակիչների տարհանումը, որտեղ ջրի մակարդակը հասնում է մեկ մետրի, իրականացնում են ավելի քան 2 հազար փրկարարներ ու իրավապահներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանության, կլիմայի եւ երկրաֆիզիկայի ազգային վարչության ներկայացուցիչ Հարրի Տիրտոն նախազգուշացրել է, որ անձրեւների սեզոնը նոր է սկսվում, ուստի պետք է պատրաստվել վատագույնին:





























