ՀՀ ԳԱԱ-ի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կանխատեսում է 2015թ-ին  Սեւանա լճի մակարդակը չի բարձրանա, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Դա, ըստ նրա, պայմանավորված է կլիմայական փոփոխություններով: «Կլիմայական փոփոխությունները կարող են խիստ բացասաբար ազդել Սեւանա լճի ջրային հաշվեկշռի վրա: Կարծես թե, ձյան հաստությունը բավականին նվազ է Գեղարքունիքի մարզում, գետերի հոսքը չի կարող բավարար լինել համապատասխան ջրբացթողումների դեպքում լճի մակարդակը բարձրացնելու առումով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասել է Էվելինա Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ 2014թ-ին արձանագրվեց Սեւանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ: Այն  21.12.2014թ. դրությամբ կազմել է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազ է եղել 4 սմ-ով: