Երեւանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երեւանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաեւ նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եւ Երեւան համայնքին փոխանցված թանգարանին, ավագանու որոշմամբ ամրացվել են նաեւ Երեւանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը եւ շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:
Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երեւան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը:





























