Հայաստանի շրջանների մեծ մասում փետրվարի 12-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ զգալի:

Քամին` հարավ-արեւմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Կոտայքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Լոռիում՝  գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+7,

Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8,

Արարատում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝+8+12,

Սյունիքի նախալեռներում՝ 0-5, Ցերեկը՝ +3+8,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝  +4+9: