Միջերկրական ծովում խորտակվել է 212 ներգաղթյալ տեղափոխող նավը։ Այս մասին հաղորում է Aence France-Presse-ը՝ վկայակոչելով փախստականների հարցերով ՄԱԿ վարչությանը։
«Չորս օր բաց ծովում անցկացնելուց հետո 9 հոգի փրկվել է։ Մնացյալ 203 հոգին անհետ կորած են համարվում»,- ասել են գերատեսչությունում։
Հնարավոր է, ներգաղթյալները ուղեւորվում էին Իտալիա, գրում է Gazeta-ն։
2015թ. հունվարին Իտալիայի նավատորմը իր հսկողության տակ էր վերցրել երկրի հարավարեւմտյան ափերում նավարկող «Իզադին» չորաբեռների նավը, որի վրա եղել է 450 անօրինական ներգաղթյալ։





























