ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղության հաստատման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի եւ Կիեւի միջեւ ուղիղ բանակցություններն են»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովը ժամանելու է Մինսկ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների։





























