ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ֆինլադիա՝  խորհրդակցություններ կանցկացնելու նպատակով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, եւ միջնորդները ժամանել են Հելսինկի խորհրդակցությունների համար: «Անհամբերությամբ սպասում ենք ԼՂ համակարգության կարգավորման շուրջ տեղեկատվության փոխանակման»,-գրել է նա: