Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արման Հակոբյանը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Արման Հակոբյանը Երեւանի ՃՈ-ի պետի ծառայության գծով տեղակալն էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՏեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից: Իսկ Արսեն Արշակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա աշխատանքի է անցել ԱԻՆ-ում:





























