Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Միջազգային խորհրդականների խորհրդի նախագահի պաշտոնում։ Սահակաշվիլիի նշանակման մասին հայտարարությամբ այսօր հանդես կգա Ուկրանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունում այդ մասին դեռեւս չի մի տեղեկություն չունեն։
«Ես գիտեի, որ Ուկրաինայում Միխայիլ Սահակաշվիլիի հետ կապված տարբերակներ են քննարկվում։ Հավանաբար դրանցից մեկի վրա կանգ են առել։ Դա շատ կարեւոր է վրաց-ուկրաինական հարաբերությունների համար։ Այլ տեղեկություն ես չունեմ»,- հակյտարարել է Դավիդ Դարչիաշվիլին։





























