Ավելի քան 100 մեքենա է կուտակվել Ռազմավիրական ճանապարհի վրա, որն արդեն 3 օր է՝ փակ է եղանակային վատ պայմանների եւ ձնակույտերի սպառնալիքի պատճառով։ Հյուսիսօսական ԱԻՆ ներկայացուցչի խոսքով՝ հիմնականում բեռնատար մեքենաները այս պահին կանգնած են Ռեդանտ եւ Լարս բնակավայրերի մոտ։ Նրանց համար ջեռուցման մեկ կետ են բացել։
Հաղորդվում է, որ տրանզիտային փոխադրամիջոցների երթեւեկությունը երկկողմանիորեն սահմանափակված է միայն Վլադիկավկազի հատվածում։ Դրա պատճառը Վրաստանում եղանակային պայմանների վատթարացումն է։ Երթեւեկությունը փակելու խորհուրդ է տվել սահմանային ոստիկանության «Դարյալ» հսկիչ անցակետը, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Ռուս-վրացական սահմանին երթեւեկության սահմանափակումները կգործեն մինչեւ փրկարարների հատուկ ցուցումներ ստանալը։





























