Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վիկտոր Շոկինին նշանակել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։ Պետության ղեկավարը  համապատասխան հրամանը ստորագրել է փետրվարի 10-ին։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Մեկ այլ հրամանով նախագահը Վիտալի Յարեմային ազատել է գլխավոր դատախազի պաշտոնից, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Գերագույն Ռադան հավանություն էր տվել Շոկինին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու առաջարկին

Այդ որոշման օգտին էր քվեարկել  նիստերի դահլիճում գրանցված 382 պատգամավորներից 318-ը։