Պակիստանում 12 թալիբների են ձերբակալել են, որոնք մասնակցել են Փեշավարում դպրոցի վրա հարձակմանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Բացի այդ, ահաբեկչական խմբավորման եւս 9 անդամներ ոչնչացվել են:

Ըստ Gazeta-ի, 2014 թվականի դեկտեմբերին Փեշավարում դպրոցի վրա հարձակումից հետո Պակիստանն ակտիվացրել է հակաահաբեկչական գործողությունները: Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով 145 մարդ էր զոհվել, հիմնականում՝ երեխաներ: Դրանից հետո երկրում չեղյալ է հայտարարվել մահվան դատավճռի մորատորիումը: