ԱՄՆ-ն ողջունում է Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները: Այս մասին ասված է մամուլի համար տարածված Սպիտակ տան հաղորդագրությունում:
«Միացյալ Նահանգները ողջունում է պայմանավորվածությունները, որոնք այսօր Մինսկում ձեռք է բերել ԵԱՀԿ-ի գլխավորած շփման խումբը եւ որին աջակցություն են հայտնել Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները,- ասված է փաստաթղթում:- Այս համաձայնությունը պոտենցիալ էական քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհին՝ անցյալ տարվա սեպտեմբերի Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան»:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ն նաեւ Ռուսաստանին կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել զորքերն ու զինտեխնիկան:





























