ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյի հետ: Այս մասին իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ եմ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով մյուսների հետ հանդիպման համար: Ֆինլանդիան հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջընթացի հարցում»,- գրել է ամերիկացի դիվանագետը:





























