Ադրբեջանում տղամարդը գլխատել է սեփական կնոջը՝ իմանալով նրա դավաճանության մասին:

Ըստ Oxu.Az-ի, տղամարդու անունը դեռեւս չի հրապարակվում: Աղբյուրի համաձայն, տղամարդն իմացել է, որ կինն Ապշերոնի շրջանի «Romi» մոթելում է, եւ պատրաստված է գնացել:

Նա նույնիսկ պարզել է, թե ինչ ավտոմեքենայով է ժամանել իր կինը, եւ ծակել է մեքենայի անիվները, որպեսզի նրա սիրեկանը չկարողանա փախչել: Այնուհետեւ նա մտել է սենյակ եւ գլխատել կնոջը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը: