Գյումրիում 2014թ.-ի հոկտեմբերի 29-ի երեկոյան սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի հարազատներից մեկը, որոնք Արտյոմի սպանությունից րոպեներ անց ծեծի էին ենթարկել Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին, հայց են ներկայացրել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի դեմ:
«Ադանալյանի հարազատներին վիրավորել է, որ իրենց քայլը որակել եմ՝ որպես այլանդակություն: Փաստորեն, իրենց կարելի է բժիշկներին ծեծի ենթարկել, հայհոյել, քաշքշել, իսկ իմ որակումները դիտարկում են վիրավորանք ու քաղաքացիական հայց ներկայացնում իմ դեմ՝ բարոյական փոխհատուցում պահանջելով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նշենք, որ շտապօգնության բուժաշխատողներն ավելի վաղ NEWS.am-ին պատմել էին, որ իրենց դիմավորած արյունաշաղախ դեպքով երիտասարդը նախ դրսում ծեծել էր վարորդին, հետո ձեռքին երկաթյա կտորով հարվածել էր մեքենային:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ Ադանալյանների տնակից կանչը առավելագույնս արագ է սպասարկվել. մեքենան մեկ րոպեից տեղում է եղել։





























