ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իր վարքի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում. Նա գրկել է երկրի պաշտպանության նոր նախարարի Էշթոն Քարթերի կնոջը: Անհարմար իրավիճակը առաջացել է Պենտագոնի ղեկավարի երդմնակալության ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Սպիտակ Տանը, հաղորդում է Fox News-ը:
Երբ Քարթերը սկսել է շնորհակալություն հայտնել իրեն աջակցելու համար, այդտեղ գտնվող Բայդենն իր մոտ է կանչել Ստեֆանի Քարթերին: Երբ վերջինս մոտեցել է, ԱՄՆ փոխնախագահը ձեռքերը դրել է նրա ուսերին: Մի քանի վայրկյան անց Բայդենը կնոջ ականջին ինչ-որ բան է շշնջացել եւ վերջինս գլխով է արել, հաղորդում է Lenta-ն:


























