Ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանում ԲՀԿ կառույցի գրասենյակից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանում ԲՀԿ կառույցի գրասենյակից Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 19 անձանց։ Ահազանգ էր ստացվել Հալաբյան 51 հասցեում գտնվող գրասենյակում վիճաբանության մասին։ Մեկնած խումբը բերման է ենթարկել 19 անձանց։ Դեպքի հանգամանքները պարզվում։