ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլիեւը եւ ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը հայտնվել են Կանադայի հակառուսական ընդլայնված պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցների ցուցակը հրապարակվել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի պաշտոնական կայքում, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Կանադան պատժամիջոցներ էր ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի 37 քաղաքացիների դեմ։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կոբզոնն ու պատգամավոր Ռաշկինն ընդգրկվել են նաեւ Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։ Նրանց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, իսկ Եվրամիության տարածքում ունեցած նրանց ակտիվները սառեցվել են։