Կոլումբիայի Մարմատո քաղաքի ոսկու հանքավայրում պայթյուն է որոտացել, հաղորդում է EFE գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով երկու հանքափոր է զոհվել, եւսը 5-ը վիրավորվել է:
Տեղի ունեցածի հանգամանքներն անհայտ են: Զոհերի ու տուժածների թիվը ճշտվում է, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հայտնել էին, որ ածխի հանքավայրում փլուզման հետեւանքով 12 մարդ էր զոհվել:


























