NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 17-ին գիշերը Երեւանի Խանջյան փողոցում գտնվող «Անտիկ» բարում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ:
Կռվի մասնակցիներից մեկը իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել` վնասվածքներ հասցնելով ակումբին: Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել, կոտրել շշեր:
Ակումբի անձնակազմին չի հաջողվել նրանց կարգի հրավիրել , գործի են անցել իրավապահները եւ ակումբի մոտից բերման ենթարկել 30-ամյա մի երիտասարդի:
Միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից` հայտնելով, որ հետաքննություն է կատարվում:





























