Փետրվարի 13-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա Արման Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 151/Գ հասցեի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արման Վ.-ին իրենց խանութում, վիճաբանության ժամանակ, դանակահարել է եղբայրը` 32-ամյա Արթուր Վ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:





























