Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը կգնա ամեն ինչի՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու պայքարում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գնահատելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Վլադիմիր Պուտինը խստորեն որոշել է, որ սա իր կյանքի ու մահու պատերազմն է, իր պայքարը Խորհրդային Միությունը վերականգնելու համար: Նրա համար անկախ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի գոյությունը նույնպիսի անոմալիա է, ինչպես ժամանակին բոլշեւիկների համար անոմալիա էր անկախ Վրաստանի գոյությունը: Հետեւաբար, այս պայքարում նա գնալու է մինչեւ վերջ, դա կասկած չի հարուցում»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտարարելով կրակի դադարեցման մասին, հասկանում էր, որ մյուս կողմը չի պահպանելու այն, հաղորդում է «Գռուզիա online»-ը: