Փաստացի Ուկրաինայի սահմանի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է, բացառությամբ Դեբալցեւոյի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Գլխավոր խնդիրը մնում է կրակի դադարեցումը: Փաստացի Ուկրաինայի սահմանի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է, շատ հատվածներում ապստամբները հայտարարում են սպառազինությունը հետ քաշելու պատրաստակամության մասին»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը նշել է, որ մարտերը շարունակվում են Դեբալցեւոյում: «Մենք Մինսկում խոսեցինք այն մասին, որ ուկրաինական զորքերն այնտեղ շրջափակման մեջ են ընկել, որ պետք է խոսել այն մասին, թե ինչպես նրանք կարող են լքել Դեբալցեւոն: Խոսքն այն մասին էր, որ նրանք պատվով դուրս գան՝ թողնելով ծանր տեխնիկան, Կիեւը դրան պատրաստ չէր: Բայց ապստամբները հենց սկզբից հայտարարել են, որ թույլ չեն տա ծանր սպառազինության դուրսբերում, հակառակ դեպքում ուկրաինական զորքերը կնահանջեն ու նորից կրակ կբացեն: Պորոշենկոն այդ ժամանակ հայտարարեց, որ շրջափակում չկա: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց»,-ամփոփել է նախարարը:


























