Turkish Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել փետրվարի 19-ին նախատեսված ներքին ու միջազգային չվերթները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից:

Ավիափողադրողի կայքում տեղադրված է չեղարկված չվերթների ցանկը, որտեղ ընդգրկված է ավելի քան 800 չվերթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չվերթների չեղյալ հայտարարելու պատճառը եղանակային վատ պայմաններն են, որը կաթվածահար է արել քաղաքի երթեւեկությունը եւ օդանավակայանի աշխատանքը: