Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում պիգմեյների ցեղախմբի գրոհայինների հարձակման զոհ է դարձել 27 մարդ, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ֆելիքս Փրոսփեր Բասսեի խոսքը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մանոնո քաղաքի մոտ, փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2013-ից այս շրջանում ուժգնացել է հակամարտությունը այստեղ հողագործությամբ զբաղվող բանտու ժողովրդի ներկայացուցիչների եւ պիգմեյների միջեւ, որոնք զբաղվում են որսով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բանտու ժողովրդի ներկայացուցիչների եւ պիգմեյների միջեւ կոնֆլիկտները սկիզբ են առել Աֆրիկայում եվրոպացի գաղութարարների տիրապետության տարիներին:
Բացի այդ, պիգմեյների ապրելակերպին սպառնում է անտառների հատումը, լեռնարդյունահանող գործունեությունը եւ էքստենսիվ գյուղատնտեսությունը, որն իրականացնում է բանտուն:



























