Գրեթե մեկ տարի առաջ անհետացած Malaysian Airline System Bhd ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի ուղեւորների հարազատները նախօրեին Մալայզիայի վարչապետի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պաշտոնապես հայտարարել օդանավում գտնվող բոլոր ուղեւորների մահվան մասին։ Այս մասին գրում է Jakarta Post-ը։

 «Նրանք ասում են, որ մեր հարազատները մահացել են, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացնում։ Դա անթույլատրելի է։ Մենք ցանկանում ենք բացատրություն ստանալ, որպեսզի վարչապետը հետ վերցնի իր հայտարարությունը այն մասին, թե միջադեպի պատճառը դժբախտ պատահարն է եղել»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն ուղեւորներից մեկի այրու խոսքերը։

Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 8-ի լույս գիշերը Կուալա Լումպուր-Պեկին չվերթ իրականացնող  Boeing 777-200 ինքնաթիռը թռիչքի մեկնարկից հետո անհետացել էր ռադարների էկրաններից։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Հնդկական օվկիանոսում։ Օդանավում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ։