Երկու անհայտ անձ զինված հարձակում են գործել Մոսկվայի արեւելքում գտնվող առեւտրային բանկերից մեկի վրա: Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողոպտիչներն հափշտակել են մեկ մլն ռուբլի:
«Նախօրեին երեկոյան, երկու տղամարդ, դիմակներով մտել են արեւտրային բանկ, որտեղ սպառնացել են ատրճանակով, ստիպել ֆինանսական հաստատության աշխատակցուհուն իրենց տալ դրամարկղի ողջ գումարը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Նշվել է, որ կողոպտիչները փախուստի են դիմել «Ժիգուլի» մակնիշի մեքենայով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Իզմայլովսկիի պողոտայում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործներին որոնում են:





























