Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են կոնգրեսի շենքի առջեւ՝ պահանջելով հետաքննել երկրի գլխավոր դատախազ Ալբերտո Նիսմանի խորհրդավոր մահվան հանգամանքները։
Նիսմանը, որը քննում էր 1994թ. Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում պայթյունի գործը, հունվարի 18-ին մահացած էր հայտնաբերվել սեփական բնակարանում։ Մահվան պատճառը եղել էր գլխին ստացած հրազենային վնասվածքն է։ Նախնական վարկածի համաձայն՝ դատախազը ինքնասպան է եղել։ Այս մասին գրում է BBC Ռուսական ծառայությունը։
Հետագայում դատախազի մահվան գործով պարզ էր դարձել, որ մահից առաջ նա պլանավորում էր ձերբակալման օրդեր ներկայացնել երկրի նախագահ Քրիստինա Քիրշներին։





























