Թաիլանդի գլխավոր դատախազությունը հանցավոր անփութութուն ցուցաբերելու համար պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին։ Նախկին վարչապետին կարող է սպառնալ մինչեւ 10 տարի ազատազրկում։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնական կայքը։

Ինչպես հայտնել են Թաիլանդի գլխավոր դատախազության ներկայացուցիչները Չինավատի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակելու միջնորդագիր չեն ներկայացրել։ Ավելի վաղ երկրի ռազմական  իշխանությունները թույլ չէին տվել նախկին վարչապետին լքել երկրի տարածքը նրա հանդեպ հայտարարված քրեական հետախուզության պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

Յինգլակ Չինավատի դեմ դատական գործ հարուցելու համար առիթ էր հանդիսացել Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի տրամադրած նյութերը։ Նշենք, որ անցյալ տարվա մայիսին հանձնաժողովը նախկին վարչապետին մեղավոր էր ճանաչել գյուղատնտեսներից գրավով բրձնի հետգնման պետական ծրագրի իրականացման ժամանակ անփութություն ցուցաբերելու համար։