Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի միջնեկ որդի Էնդրյուն հինգշաբթի նշում է 55-րդ տարեդարձը։

Այդ կապակցությամբ նրան կշնորհեն թագավորական ՌԾՈՒ փոխադմիրալի կոչում։ Այս մասին ասված է բրիտանական կառավարության պաշտոնական London Gazette պարբերականում։

Յորքի հերցոգի պաշտոնի բարձրացումը բացասական արձագանք է առաջ բերել բրիտանական հակամիապետական Republic շարժման շարքերում, որի ներկայացուցիչները հայտարարել են, թե նման քայլը վիրավորանք է Բրիտանիայի զինված ուժերի հասցեին, եւ միապետությունը դրանով բավարարում է սեփական սնափառությունը, գրում է «ՌՒԱ Նովոստի»-ն։ 

Արքայազն Էնդրյուն վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Անցյալ տարվա վերջին ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի դատարան հայց է ներկայացվել, ըստ որի՝  Էնդրյուն 1990-2000 թթ. սեռական կապ է ունեցել անչափահաս մի աղջկա հետ։ 17-ամյա հայցվորի խոսքով՝ ամերիկացի բանկիր Ջեֆրի Էփշթեյնը ստիպել է իրեն սեռական բնույթի հարաբերություններ ունենալ նրա ընկերների, այդ թվում՝ արքայազն Էնդրյուի հետ։ Բուքինգեմյան պալատը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։