ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը հրապարակել է արտաքին քաղաքական դաշտում իր խորհրդականների ցուցակը։ Ցուցակի 21 ներկայացուցիչներից 19-ը նախկինում աշխատել են Ստիակ տանը Բուշ ավագի կամ կրտսերի օրոք։ Այս մասին գրում է Reuters-ը։
Օրինակ՝ ցուցակում է հայտնվել Փոլ Վուլֆովիցը։ Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հենց նա հանդիսացավ 2003թ. Իրաք ներխուժելու նախաձեռնության հեղինակը։ Խորհրդականների թիմում տեղ են գտել նաեւ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի օգնական Ջոն Հաննան եւ Ջորջ Բուշի օրոք ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, գրում է Lenta-ն։
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հարկադրված է մեծացնել իր հեղինակությունը արտաքին քաղաքականության ոլորտում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա փորձում է յուրահատուկ եւ խոր մոտեցումներ ցուցաբերել այս բնագավառում։





























