ԿԺԴՀ ղեկավարությունը որոշել է արշավ սկսել բյուրոկրատիզմի եւ կոռուպցիայի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Կորեայի աշխատանքային կուսակցության քաղխորհրդի նիստի արդյունքներով որոշվել է «համակուսակցական աչշավ սկսել իշխանության չարաշահման, բյուրոկրատիզմի, կոռուպցիայի եւ կարգուկանոնի խախտման դեմ»:

Պետական մամուլը նշում է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը «խափանել է ֆրակցիոն տարրերի կողմից միակուռ միասնությանը մարտահրավեր նետելու փորձերը՝ ամրապնդելով կուսակցության եւ ողջ ժողովրդի գաղափարական միասնությունը»:

Բացի այդ, երկրի ղեկավարն ընդգծել է բարգավաճող հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ «կիմիրսենիզմի» եւ «կիմչենիրիզմի» կարգախոսներով: