ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Քաթարում:

«Թալիբանյան աղբյուրները հայտնել են, որ իրենց բանակցողները բանակցություններ կվարեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հինգշաբթի, Քաթարում»,-նշում է «Ռոյյթեր»-ը:

Նախորդ տարեվերջին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը պաշտոնապես ավարտել են ռազմական առաքելությունը Աֆղանստանի անվտանգությանն աջակցելու հարցում: Հիմնականում ռազմական դաշինքը գործել են «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: