Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում ժամանակակից փոստային կենտրոն կկառուցվի՝ Հայաստանի հյուսիսային մարզերի սպասարկման համար: Կենտրոնի ներդրումային ծրագիրը հաստատվել է կառավարության այսօրվա՝ փետրվարի 19-ի նիստում:
Նոր կենտրոնը կլինի Աշտարակ, Արտաշատ եւ Սեւան քաղաքներում կառուցված կենտրոնների նմանությամբ:
Նոր լոգիստիկ հանգույցը հագեցած կլինի գլխավոր գրասենյակի հետ online-կապով եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նախագծի շրջանակներում կստեղծվի 80-90 նոր աշխատատեղ:
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 500 մլն դրամ: Այն իրականացնում է Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ» ընկերությունը:





























