Փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա Մանուկ Ամիրյանին եւ 29-ամյա Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: