Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ Volkswagen մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հոգու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վրաերթի ենթարկվողներից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ: Երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք հետիոտներին տեղափոխել էին Նորք Մարաշի հիվանդանոց:
Դեպքի վայրում կոտրված մանկասայլակ է ընկած:





























