Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» երկրների առջանորդների հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 19-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այո, այսօր կլինի»,-ասել է Պեսկովը:
Նա նաեւ նշել է, որ փետրվարի 18-ին հեռախոսազրույցը չի կայացել առաջնորդների գրաֆիկների պատճառով:


























