ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Որոտանի կասկադի վաճառքի պայմանագրին։ Լրացված տեքստը հավանության է արժանացել փետրվարի 19-ին կայացած Կառավարության նիստին։ Նոր փաստաթղթում փոքր-ինչ լրացվել է հանձնման ենթակա «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ին պատկանող գույքի վերագրությունը։

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է: