ՀՀ Կառավարությունը բարեփոխել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Խորհրդի նոր համակարգն եւ աշխատակարգը հավանության են արժանացել փետրվարի 19-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում։

Խորհուրդը առաջվա պես ղեկավարելու է Հայաստանի վարչապետը, իսկ նրա կազմում կընդգրկվեն Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը, արդարադատության եւ ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն ու Հանրային խորհրդի նախագահը(վերջին երեքը համաձայնությամբ)։ Խորհրդում մեկական ներկայացուցիչ կարող են ունենալ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, եւս 2 ներկայացուցիչ՝ կոռուպցիայի դեմ պայքարող հասարական կազմակերպությունները։