Լոռու մարզի Գուգարք գյուղում տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդն ապրում էր Կոտեջային 2-րդ փողոցի տներից մեկում:

68-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր տանը կից ավտոնտնակում՝ առաստաղից մետաղալարով կախված: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: