Մերձավոր Արեւելքում կոպիտ միջամտությունները տարածաշրջանի երկրների ներքին գործերին հանգեցրել են այդտեղ ծայրահեղականության ալիքի բորբոքմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Անտիոքի եւ համայն Արեւելքի պատրիարք Հովհաննես X-ի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Ռուս արտգործնախարարը նշել է, որ Մերձավոր Արեւելքը ներկայումս ծանր ժամանակներ է ապրում։
«Կոպիտ միջամտությունները տարածաշրջանի երկրների ներքին գործերին հանգեցրին ծայրահեղականության ալիքի եւ ահաբեկչության բորբոքմանը, որի դեմ այժմ ստիպված ենք պայքարել ողջ աշխարհով»,- մեջբերում է Լավրովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը փորձում է նպաստել տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Պատրիարքն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական իշխանություններին նրանց դիրքորոշման համար։ «Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին Սիրիայում ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Մենք բարձր ենք գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Ռուսաստանի գործադրած ջանքերը»,- ասել է նա։





























